6386 դիտում
13:27 31-10-2021
«Նա իմ ընկերն էր». Ալեք Բոլդուինը, նկարահանման հրապարակում օպերատորին պատահաբար սպանելուց հետո, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է ողբերգությունը
tert.am-ը գրում է Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն առաջին հրապարակային հայտարարությունն է արել Rust ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, հաղորդում է Associated Press-ը:
Բոլդուինը լրագրողներին ասել է, որ օպերատոր Գալինա Հաթչինսն իր ընկերն էր: Նա հրաձգության միջադեպն անվանել է «տրիլիոնից մեկ անգամ պատահող իրադարձություն»:
«Ես կապ եմ պահպանում նրա ամուսնու հետ՝ առաջարկելով իմ աջակցությունը նրան ու նրա ընտանիքին: Նա շոկի մեջ է, 9-ամյա որդի ունի: Մենք մշտական կապի մեջ ենք նրա հետ, քանի որ շատ անհանգստացած ենք նրա ընտանիքի և երեխայի համար: Ինչպես ասացի, մենք անհամբեր սպասում ենք, որ շերիֆի բաժանմունքը մեզ ասի, թե ինչ արդյունք է տվել իրենց հետաքննությունը»,- ասել է դերասանը։ Նա նաև հավելել է, որ մահացու միջադեպից հետո «չափազանց շահագրգռված է» սահմանափակել հրազենի օգտագործումը նկարահանման հրապարակում։
Հոկտեմբերի 22-ին Բոլդուինը պատահաբար սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային՝ Նյու Մեքսիկոյում Rust վեսթերնի նկարահանման հրապարակում։ Նա կրակել է ռեկվիզիտային ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով։ Դերասանը ոստիկանությունում ցուցմունք է տվել. նկարահանումները ընդհատվել են.

Նմանատիպ նյութեր
18580 դիտում
23:38 28-09-2017
Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու. Շարմազանով
1168 դիտում
19:56 24-08-2014
Թոմ Քրուզը՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանման հրապարակում. ֆոտոշարք
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել