211652_close_icon
views-count1332 դիտում article-date 16:56 30-10-2021

Հռոմի պապն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, ով ժամանել է Վատիկան շաբաթ առավոտյան։

Tass-ի փոխանցմամբ՝ լրագրողների փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է մոտ 1 ժամ։ 

Հնդկաստանի ղեկավարը այս օրերին Հռոմում է՝ մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 30-ին մեկնարկում է Իտալիայի մայրաքաղաքում:

Մոդին Հռոմի պապին նվիրել է արծաթե մոմակալ և գիրք, որը պատմում է շրջակա միջավայրի պահպանման գործում Հնդկաստանի ջանքերի մասին:

Կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետերից Հնդկաստան այցելել է միայն Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 1986 և 1999 թվականներին: Ֆրանցիսկոսը խոսել է այդ երկիր այցելելու իր ցանկության մասին:

Նմանատիպ նյութեր