211652_close_icon
views-count1178 դիտում article-date 20:18 29-10-2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր