211652_close_icon
views-count18519 դիտում article-date 14:45 28-10-2021

Որոշ մանրամասներ՝ գյումրեցի մի կնոջ ու քաղաքապետարանի պաշտոնյաներին ձերբակալելու դեպքից. aravot.am

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին ձերբակալելու փաստի վերաբերյալ։ ԱԱԾ-ն սկզբում բերման է ենթարկել քաղաքապետարանի 6 աշխատակիցների, որոնցից մեկը քաղաքաշինության և ճարտարապետության բաժնից, մնացած 5-ը՝ անշարժ գույքի կառավարման բաժնից։ ԱԱԾ-ի գործողությունները սկսվել են ամսի 26-ին, ժամը 13․00-ի սահմաններում, սկզբում բերման են ենթարկել անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Հովիկ Գևորգյանին ու վարորդին։ Հովիկ Գևորգյանը ծառայողական մեքենայով շարժվել է Նորավան թաղամասից, ԱԱԾ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, բացել դռները ու ականատեսների պատմելով՝ բառի իսկական իմաստով նրան ու վարորդին ծեփել ասֆալտին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր