35-ամյա տղամարդը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբույժին մեղադրում է իր քրոջ մահվան մեջ

35-ամյա տղամարդը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբույժին մեղադրում է իր քրոջ մահվան մեջ SHAMAHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 27-ին, նշված բաժին դիմած Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Հ-ի ահազանգի փաստով։


Այդ օրը, ժամը 11։30-ին Հովհաննես Հ-մ հաղորդւմ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրաբույժի կողմից ոչ պատշաճ բուժման հետևանքով առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում իր քույրը՝ Հռիփսիմե Հ-ն,  նշված բժշկական կենտրոնում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել «Սլավմեդ» ԲԿ-ի տեսակետը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք