Այս պահին ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, թթվածնային կախյալ են. նախարար

Այս պահին ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, թթվածնային կախյալ են. նախարար Այս պահին մոբիլիզացված են 27 ԲԿ-ներ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտների. Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրհեղ ծանր վիճակում գտնվող 307 եւ թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի:

Այս շտամի առանձնահատկությունն է, որ թե հիվանդության ընթացքի ծանրության, թե վարակելիության առումով, թե տարիքային առումով իսկապես ավելի ծանր վիճակում է մեզ դնում: Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ: Այս պահին էլ մենք ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ եւ թթվածնային կախյալ են:

Այս պահին դրական ակտիվ դեպքերի 34433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են:

Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիներից պատվաստվածների թիվը ընդամենը 96 է, եւ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մոտ 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որ պատվաստված են»,-հայտարարեց նախարարը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք