211652_close_icon
views-count976 դիտում article-date 14:58 28-10-2021

«Նախագիծն անհրաժեշտ է լրամշակել». Արամ Վարդևանյանի օրենսդրական նախաձեռնությունը հավանության չարժանացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին եւ որոշեց, որ դրանք անհրաժեշտ է լրամշակել:

Օրենքի նախագծով սահմանված է. ««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 28-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 307.5-րդ հոդվածով՝

«Հոդված 307.5. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը

1. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից յոթ տարի ժամկետով:

2. Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով»:

Կառավարությունը գտնում է, որ առկա ձևակերպման դեպքում ստացվում է, որ հայտնած կամ տրամադրված ցանկացած կեղծ կամ սուտ տեղեկություն, անկախ դրա էական լինելուց կամ կազմվելիք եզրակացության համար ունեցած նշանակությունից, առաջացնում է քրեական պատասխանատվություն, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ, ինչը ընդունելի չէ և քննիչ հանձնաժողովին հայտնած կեղծ կամ սուտ տեղեկությունների համար քրեական պատասխանատվությունը պետք է պայմանավորել քննության համար այդ տեղեկությունների էական լինելու հանգամանքով:

Նմանատիպ նյութեր