211652_close_icon
views-count15951 դիտում article-date 14:06 28-10-2021

Մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահարկումներին, որ պետական միջոցառումներից լուսանկար են տարածում ու գրում՝ «վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում»:

«Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիք են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են»,- ասաց նա:

Փաշինյանը նաեւ նշեց, որ այդ էժան շահարկումներին պետք է չտրվել. «Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր