211652_close_icon
views-count1544 դիտում article-date 12:43 28-10-2021

Չավին համաձայնվել է գլխավորել «Բարսելոնան»

«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին կարող է մոտ ժամանակներս գլխավորել «Բարսան»: Կատալոնացիների նախկին լեգենդար խաղացողը համաձայնվել է գլխավորել թիմը, հայտնում է Mundo Deportivo-ն:
 
Միևնույն ժամանակ, պաշտոնական նշանակման համար կողմերը պետք է մի շարք հարցեր համաձայնեցնեն: Օրինակ, պետք է համաձայնեցնել Չավիի և նրա մարզչական շտաբի կազմն ու աշխատավարձը:
 
Կատալոնական RAC1 հաստատել է, որ Չավին համաձայնվել է առաջարկին: Իսպանացի մասնագետը «Բարսան» կգլխավորի հավաքականների հանդիպումների հետ կապված ընդմիջումից հետո և որպես թիմի նոր մարզիչ, նորամուտը կնշի նոյեմբերի 21-ին՝ «Էսպանյոլի» հետ խաղում:

Նմանատիպ նյութեր