211652_close_icon
views-count76814 դիտում article-date 11:26 28-10-2021

Երևանում կոտրել են հեռախոսների խանութի ապակին և թալանել այն. պարեկները, հետապնդելով գողերին, մեկին կարողացել են բռնել, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է գողոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի, ավագ պարեկներ Վարդան Նիկոլյանի և Ռուսլան Միրզոյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական տարածքում շրջագայություն կատարելիս նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ  23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ մյուսը շենքերի արանքով դիմել է փախուստի։ 

Բռնվածը պարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Արդեն դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավոությամբ, ովքեր դեպքի վայրում հայտնաբերել են այնտեղից գողացված հեռախոսներ, պլանշետներ, նոութբուքեր և այլ աքսեսուարներ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ հակապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Արաբկիրի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, Արաբկիրի ոստիկանություն գողության կասկածանքով տեղափոխվածի ինքնությունը և նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր