211652_close_icon
views-count874 դիտում article-date 10:18 28-10-2021

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հոկտեմբերի 26-ին գումարված նիստի աշխատանքները:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորները կքվեարկեն Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի համար: 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքվեարկի նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների համար:

Այնուհետև պատգամավորները կանցնեն օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր