211652_close_icon
views-count1673 դիտում article-date 10:13 28-10-2021

Հայաստանը չպետք է վարի միաբևեռ քաղաքականություն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Երբե՛ք մի հանձնվեք, երբե՛ք մի զիջեք, երբե՛ք եւ ոչ մի բանում, մի զիջե՛ք ոչ մեծ, ոչ փոքր, ոչ ահռելի եւ ոչ աննշան հարցերում: Մի զիջե՛ք ոչ մի բանի առաջ՝ բացառությամբ ձեր պատվի եւ առողջ դատողության: Երբե՛ք մի ընկրկեք դժվարությունների առջեւ, երբե՛ք մի հանձնվեք թշնամու ողորմությանը, նույնիսկ եթե նրա գերազանցությունն ակնհայտ է թվում»: 1940-45 եւ 1951-55 թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի այս խոսքերը տեղին են այս օրերին, երբ հատկապես 44-օրյա պատերազից հետո թշնամին իր յուրաքանչյուր հայտարարությամբ կամ գործողությամբ հոգեբանական ու տեղեկատվական լայնածավալ գրոհ է սկսել մեր դեմ՝ փորձելով շեշտադրել իր գերազանցությունը մեր նկատմամբ։  

Ի՞նչ պետք է անենք մենք։ Միանշանակ՝ դա չպետք է թույլ տանք։ Իսկ ինչպե՞ս պետք է թույլ չտանք։ Տարբեր ոլորտների մասնագետներ տարբեր առաջարկներ են անում։

Կարեն Ադոնցն ընդգծում է, որ «առկա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ, որոնք կանցնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքներով, Հայաստանը չպետք է պայմանավորի որեւէ ռազմավարական ծրագրի իրագործում, քանի դեռ չի ձեւավորել այլընտրանք եւ համարժեք քայլերի հնարավորություն»։ Եվ միաժամանակ հավելում է, թե «Հայաստանը չի կարող եւ չպետք է վարի ընդգծված «միաբեւեռ» քաղաքականություն։ Առանց արեւմտյան շուկաներում գործելու, արեւմտյան ընկերությունների հետ տեխնոլոգիական սերտ համագործակցության, Հայաստանը զարգացման ապագա չունի։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի եւ Իրանի մասին»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր