1373 դիտում
09:49 28-10-2021
ՔՊ-ն բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները կհավասարվեն:
Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից, եթե ձայները հավասարվեն, կհայտարարվեն նոր ընտրություններ: «Մենք շատ ուրախ կլինենք նման զարգացումների դեպքում, քանի որ արդեն ունենք ընդհանուր պատկերը, գիտենք՝ ինչ տեղի ունեցավ, ու պատրաստ ենք անգամ այդ զարգացումների դեպքում էլ ավելի լավ ցուցանիշ գրանցելու։ Մենք մտել ենք պայքարի մեջ, բնականաբար, պայքարը շարունակելու ենք` անկախ նրանից, թե իշխող ուժն ինչ քայլերի կդիմի»,- մեզ ասաց Շահեն Հարությունյանը եւ հիշեցրեց, որ իրենց օգտին 3 նման անվավեր թերթիկ կա․ եթե դատարանը ՔՊ-ի մեկ անվավերը վավեր ճանաչի, ապա դա իրենց համար ՍԴ դիմելու հիմք կդառնա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
13482 դիտում
13:21 17-07-2021
Նազարբաևը պատմել է, որ իրեն 20 մլրդ դոլար էին խոստացել ԽՍՀՄ-ից մնացած միջուկային զենքերը ՌԴ-ին չհանձնելու համար
1829 դիտում
09:21 12-11-2021
Տաթևում իշխող ՔՊ-ն շարունակում է զոռբայությունը և փորձում զավթել համայնքապետի աթոռը․ «Հրապարակ»
865 դիտում
09:26 29-04-2023
ՔՊ-ին իշխանազրկելու ենք Երևանում, ինչպես դա արել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթևում․ «Հրապարակ»
Այս բաժնից
22147 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին