211652_close_icon
views-count1304 դիտում article-date 11:39 28-10-2021

Միավորման շնորhիվ բոլոր համայնքները կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը. Գավառի ՔՊ թեկնածու

Գավառում ՔՊ-ի թեկնածուն Նարեկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզի բնակիչներին, որում ասվում է.

«Գավառի, Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Գանձակի, Կարմիրգյուղի, Նորատուսի, Հայրավանքի, Բերդկունքի, Լճափի, Ծովազարդի, Ծաղկաշենի,Հացառատի և Արծվաքարի սիրելի քաղաքացիներ, ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է առաջնորդել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը առաջիկա ՏԻՄ ընտրություններում:

Ինքս եղել և մնում եմ համայնքների միավորման ջատագով. այս քաղաքականության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք վերջապես զարգացնելու Գավառի տարածաշրջանը ու վերածելու այն տնտեսական, զբոսաշրջային, կրթական ու մարդկային կապիտալի զարգացման կենտրոնական վայրերից մեկը: Մյուս կողմից, բոլոր համայնքները (վարչական շրջանները) կունենան հնարավորություն զարգացնելու սեփական դեմքը և «բնավորությունը»:

Այս և այլ թեմաներից դեռ մանրամասն կխոսենք քարոզարշավի ընթացքում:

Մինչ այդ ուզում եմ շնորհակակություն հայտնել բոլորիդ՝ աջակցության համար, շնորհակալ եմ նաև իմ հարազատ կուսակցությունից՝ վստահության համար»։

Նմանատիպ նյութեր