Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

Դավիթ Բաբայանը Երևանում է. նա այցելել է ՀԲԸՄ գրասենյակ

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի. 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։



Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և մի շարք այլ հարցերի առնչվող թեմաներ։



Նախարարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցը մշտապես ներգրավված է եղել Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը և ակտիվորեն աշխատելով արտաքին ասպարեզում՝ նպաստել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը։



Երկուստեք կարևորվել է փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք