211652_close_icon
views-count36089 դիտում article-date 23:30 27-10-2021

Ներկայացվել է 5-րդ սերնդի շքեղ Range Rover-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

tert.am-ը գրում է. Land Rover ընկերությունը վերջապես ներկայացրել է հինգերորդ սերնդի շքեղ Range Rover-ը, որ ներկայիս մոդելի համեմատ ավելի էլեգանտ և մինիմալիստական է, գրում է Luxury Launches-ը:

Աղբյուրը նկատում է, որ տպավորիչ նորույթը նախատեսված է Mercedes, BMW, Audi, Bentley, Lamborghini, Rolls-Royce ընկերությունների առաջատար շքեղ արտաճանապարհային մոդելների հետ մրցակցության համար:

Նշվում է, որ մեքենան 12%-ով ավելի աէրոդինամիկ է:

Այն հասանելի կլինի տարբեր ուժային համակարգերով: Բազային մոդելը համալրված է 3 լ աշխատանքային ծավալով շարժիչով: Նորույթը կունենա հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ, որոնք կներկայացվեն 2024-ին:

Մեքենայի գինը սկսում է 105 350 դոլարից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր