211652_close_icon
views-count16194 դիտում article-date 21:18 27-10-2021

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ջանքերով «Մանկական քաղաք» թաղամասում կանխվել է հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ջանքերով Շրջանցիկ թունելի Մանկական քաղաք թաղամասում կանխվել է համայնքային հողազավթման և ապօրինի շինարարության հերթական փորձը։

Հարգելի' քաղաքացիներ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բազմիցս հորդորել է զերծ մնալ համայնքային հողի յուրացման կամ ապօրինի շինարարություն իրականացնելու գործընթացներից։ Առանց օրինական հիմքի կառուցված շինություններն այլընտրանք չունեն և ենթակա են ապամոնտաժման։

Տհաճ իրավիճակներից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք շինարարություն սկսելուց առաջ խորհրդակցել վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի մասնագետների հետ։

Ձեզ կտրամադրվի անվճար խորհրդատվություն։

 011518233, 011518234
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր