211652_close_icon
views-count1276 դիտում article-date 21:42 27-10-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է հավատարմագրումը Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J խմբի 9-րդ և 10-րդ մրցափուլերի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումների և նախախաղային միջոցառումների լուսաբանման համար:

Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 11-ին և 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումները լուսաբանելու համար, պետք է մինչև նոյեմբերի 5-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հայտերի շատ քանակի դեպքում նախապատվությունը կսահմանվի հետևյալ սկզբունքով՝

1. Բուն ֆուտբոլային կամ մարզական լրատվամիջոցները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումները:

2. Ոչ մարզական կայքերը և Ֆոտո գործակալությունները, որոնցում աշխատող մարզական լրագրողները և ֆոտոթղթակիցները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումները::

3. Հեռուստաընկերությունները և ռադիոկայանները, որոնց մարզական լրագրողները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

  4. Անկախ լրագրողները կամ բլոգերները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումները::

5.Լրատվական կայքերը, որոնք չունեն մարզական ուղղվածությամբ առանձին հավելված, սակայն ժամանակ առ ժամանակ լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկության հանդիպումները::

 Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, ինչպես նաև մրցակից հավաքականների գլխավոր մարզիչների՝ ինչպես նախախաղային, այնպես էլ հետխաղային մամուլի ասուլիսների ձևաչափի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն:

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները

1. Կարող են ներկա գտնվել երկու թիմերի նախախաղային մարզումների այն հատվածին, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար

2. Չեն կարող ներկա գտնվել վերոնշյալ հանդիպումներին՝ հաշվի առնելով.

Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը (կախված հավատարմագրված լրագրողների քանակից)

Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերի հանդիպումների ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում:

Գ) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը:

Լրագրողների և ֆոտոթղթակիցների տեղակայման կարգը 

Հանդիպմանը ներկա լրագրողները պետք է զբաղեցնեն իրենց համար սահմանված տեղերը մեդիա տրիբունայում:

 Նախախաղային մարզումների ժամանակ ֆոտոթղթակիցները նույնպես պետք է տեղակայվեն Արևմտյան տրիբունայի՝ իրենց համար սահմանված հատվածում:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր