211652_close_icon
views-count2028 դիտում article-date 20:32 27-10-2021

«Պատիվ ունեմ»–ը Փաշինյանի հրավերով կքննարկի միայն նրա հրաժարականի տեքստը. Մամիջանյան

Sputnik Արմենիան գրում է.  ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հայտնել էինք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ընդդիմադիրներին Արցախի հարցով հանդիպման էր հրավիրել։

«Մենք Փաշինյանի հրավերով այս պահին կարող ենք քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը։ Մնացած բոլոր դեպքերի համար կառավարությունն ու երկրի ղեկավարը հաշվետու է ԱԺ–ին` կհրավիրվեն քննիչ հանձնաժողովների կամ այլ ձևաչափերի շրջանակներում ԱԺ և կզեկուցեն` այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է»,–ասաց Մամիջանյանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր