211652_close_icon
views-count1220 դիտում article-date 21:16 27-10-2021

Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել են բանակցությունները

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Պոլ Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:

Անգլիայի առաջնության վերջին՝ 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած խոշոր հաշվով պարտությունից (0:5) հետո, որտեղ Պոգբան խաղադաշտում ընդամենը 15 րոպե անցկացնելուց հետո հեռացվել էր դաշտից, վիրավորել էր գլխավոր մարզիչ Ուլե-Գուննար Սուլշերին, ինչի հետևանքով ակումբը դադարեցրել է բանակցությունները:

Պոլ Պոգբայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Նմանատիպ նյութեր