«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում Է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից. Գինցբուրգ

«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում Է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից. Գինցբուրգ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում Է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:


Հոկտեմբերի 25-ին հայտնի Է դարձել, որ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում հայտնաբերել են «դելտա» շտամի նոր տարատեսակով՝ AY.4.2-ով, վարակման երեք դեպք: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդյունավետ Է բոլոր տարբերակների դեմ, տարբերակներից ոչ մեկը համաճարակաբանական տեսակետից ավելի կարեւոր չԷ նախնականի համեմատությամբ»,-ասել Է Գինցբուրգը:

Նա նշել Է, որ «դելտա»-ի նոր տեսակները միշտ հայտնվում են, դրա հետ մեկտեղ չկա մեկը, համենայն դեպս Մոսկվայում, որը տարածվածությամբ կգերազանցեր 1 տոկոսի տասներորդական մասը: Ավելի վաղ բրիտանական Առողջապահական գործակալությունը (UK Health Security Agency, UKHSA) հաղորդել Է, որ AY.4.2 մուտացիան կարող Է տարբերվել տարածման ավելի բարձր տեմպերով՝ նախնական «դելտա»-ի համեմատությամբ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ հնդկական շտամը (դելտան), որն անվանում են B.1.617, հայտնաբերել են 2020 թվականի հոկտեմբերին:

Նա տարբերվում Է ինկուբացիոն ժամանակաշրջանի կրճատմամբ եւ մարդու օրգանիզմի վրա նրա շատ ծանր ազդեցությամբ:

Բացի այդ, երկարացել Է օրգանիզմից դրա դուրսբերումը, ինչը դժվարացնում Է բժիշկների կողմից ապաքինումը որոշելու պահը:

Դելտան շարունակում Է մուտացիայի ենթարկվել, արդեն կան մի քանի ենթատեսակներ, որոնցից ամենավտանգավորը գիտնականները համարում են դելտա-պլյուսը:

Վերջերս հայտնաբերված AY.4.2-ի կարգավիճակի առնչությամբ մասնագետները դեռ որոշակիություն չեն մտցրել:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք