Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ

Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում:



Նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան:



Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են դիմել և գրանցվել: Հարցերի դեպքում զանգահարեք +3749443565 հեռախոսահամարին:



Դիմելու ընթացակարգը



Դիմորդը ներկայացնում է CV և  մոտիվացիոն նամակ հայերեն և անգլերեն լեզուներով ([email protected]):



CV-ների  ուսումնասիրման ու քննարկման արդյունքում  կատարվում է դիմորդների ընտրություն:



Ընտրված  մասնակիցները կհրավիրվեն առաջին փուլի հարցազրույցի՝ ԱՀ առողջապահության նախարարի և պատասխանատու աշխատակիցների հետ:



Հարցազրույցն անցած մասնակիցները պետք է  գրանցվեն  համապատասխան կայքի հղումով  



Կրթություն ստացած անձինք կաշխատեն ԱՀ առողջապահության նախարարությունում:



Պահանջները



Տարիք ՝  25-38 տարեկան



Բարձրագույն կրթություն  MBA ՝ ցանկալի է ամերիկյան համալսարանի կամ այլ արտասահմանյան համալսարանի master’s degree



Աշխատանքային  ստաժ ՝ 5 տարի ղեկավարման մեջ



առնվազն բակալավրի աստիճան  (հետազոտական  կամ  կիրառական գիտությունների  ինստիտուտ)



անգլերենի իմացություն (TOEFL 91+, IELTS 6.5 or  Cambridge Advanced C1)



Ընդունվելուց  քննության  հանձնում (test Nyenrode LTP  օr GMAT / GRE)



Առաջին կրթությունը ՝



Կառավարման գիտությունների մագիստրոս



․ Վայրը ՝  Ամստերդամ, Բրյոկելեն



․ Գրանցման ժամկետը՝   22․08․2022 -30․08․2022 թթ ․



․ Լեզուն՝  անգլերեն



․ Շաբաթական ժամերը՝ 40 ժամ



․ Արժեքը՝  € 29.250  (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)



․ Ակադեմիկական  մագիստրոս  16  ամսվա  ընթացքում



․ Ընտրություն 3 ուղղությունների միջև ՝ թվային բիզնես և նորարարություն, ֆինանսների կառավարում և գլոբալ  բիզնես։



Ընդունման  կարգը



․Սեղմեք դիմումի վրա դեղին կոճակը և լրացրեք տվյալ ձևաչափը։ Լրացնելուց հետո Դուք  էլեկտրոնային նամակով  կստանաք մեր պորտալի հղումը, որտեղ պետք է պարտադիր լրացնեք դիմում։



․Մենք կկապվենք Ձեր հետ և կնշանակենք ընտրության օր/ test Nyenrode LTP оr GMAT/ և անհատական հարցազրուց



․եթե դուք ընտրվեք երկու շաբաթվա մեջ կստանաք էլ․նամակ   դիմումի ձևաչափով



Նախամագիստրատուրա



Նախամագիստրատուրան  տևում  է  4 ամիս և կազմված է 7 կուրսից՝



․ակադեմիական ընթերցանություն  և  նյութի  ներկայացում



․բիզնես հետազոտություն



․բիզնես վիճակագրություն



․մարկետինգային ռազմավարություն



․կազմակերպական վարքագիծ



․բիզնես էկոնոմիկա



․ֆինանսի  սկզբունքներ



Մագիստրատուրա



Մագիստարտուրան տևում  է  12 ամիս, բաղկացած  է հետևյալ կուրսերից՝



պետական կառավարում



բիզնես վիճակագրություն  և հավասարեցում



Թվայնացում, բիզնես և հասարակություն



ֆինանսների կառավարում



Երկրորդ կրթությունը՝



Եվրոպական մագիստրոսի աստիճան տնտեսագիտության և առողջապահության կառավարման բնագավառում



Վայրը ՝  Նիդեռլանդներ, Campus Woudestein



Լեզուն՝  անգլերեն



Տևողությունը՝ 2 տարի



Դիմելու վերջնաժամկետ ՝  01.03.2022



Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր



արժեքը  ՝ 25.000 € (վճարումը կիրականացվի նախարարության կողմից)



Ինչու հենց այս կրթությունը



Եզակի հնարավորություն անցնել համատեղ ծրագիր Եվրոպայի  չորս լավագույն բուհերում:



Զարգացնել իրավասությունները և փորձը առողջապահության տնտեսագիտական և քաղաքական ոլորտներում, համակարգի կառավարումը,ինչպես նաև օրենսդրությունը և դրա կարգավորումը:



Կարիերայի հիանալի հնարավորություններ և մուտք համաշխարհային կազմակերպությունների գործատուների ցանկ, հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ, պետական կառույցներ և գիտահետազոտական համալսարաններ:



Ծրագիրը առաջարկում է առաջնային գիտելիքներ տնտեսագիտության և առողջապահության   կառավարման համակարգում,որը իրականացվելու է  Եվրոպայի 4 առաջատար բուհերի կողմից:



1․Ինսբուրքի կառավարման կենտրոն



2․Ռոտերդամի Էրազմուսի համալսարան



3․Բոլոնիայի համլսարան



4․Օսլոյի համալսարան



Կիսամյակներ և դասընթացներ



Առաջին կիսամյակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է տնտեսագիտության հիմունքների ուսումնասիրմանը, կառավարմանը, վիճակագրությանը և էկոնոմետրիակային: Այս դասընթացները կմեկնարկեն Բոլոնիայի համալսարանում:



Երկրորդ և երրորդ կիսամյակները նվիրված են  առողջության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ առաջադեմ և մասնագիտացված հմտությունների զարգացմանը:



Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը  առնչվող թեմայով: Դիպլոմային աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ ուսանողը ունակ է ինքնուրույն իրականացնել գիտական հետազոտություններ և հստակորեն հայտարարել ու քննարկել հետազոտության արդյունքները և դրա եզրակացությունները: Մագիստրոսական թեզի թեմայի առաջարկներ կարող են ներկայացնել  և ուսանողները և դասախոսները և պետական կամ մասնավոր  սեկտորի ներկայացուցիչները:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք