211652_close_icon
views-count4362 դիտում article-date 23:40 26-10-2021

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ընտրություններում հաղթանակը հաստատապես վկայում է, որ Ուզբեկստանի ժողովուրդը մեծապես աջակցում է երկրի համապարփակ զարգացմանն ու արդիականացմանը, տնտեսության վերելքին, ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունն այսուհետ ևս կամրապնդվի և առավել կզարգանա՝ ընդգրկելով նոր, հեռանկարային ոլորտներ»: 

Նմանատիպ նյութեր