211652_close_icon
views-count933 դիտում article-date 10:07 26-10-2021

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում 18 հարց է

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին իր հերթական նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրված է 18 հարց՝

-              Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրություն,

-              «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին,

-              «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,

-              Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին,

-              «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր