«Բերդավան-04» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հարձակվել են ոստիկանների վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել. aravot.am

«Բերդավան-04» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հարձակվել են ոստիկանների վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել. aravot.am Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել միջադեպ՝ ֆուտբոլիստների ու պետության ներկայացուցիչների՝ ոստիկանների միջեւ:


Այս մասին զեկուցագիր են ներկայացրել իրենք՝ ոստիկանները:

Ըստ այդ տեղեկության, հոկտեմբերի 23-ին Կոտայքի բաժնի ոստիկանները «Արարատ» ՖԱ-ի գործադիր տնօրեն Ա. Նազարյանի գրության հիման վրա, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ծառայություն են իրականացրել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատ» մարզաբազայում, որտեղ կայացած «Արարատ-05»-«Բերդավան-04» հանդիպումից անմիջապես հետո «Բերդավան 04» թիմի խաղացողը դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ ու սկսել է վիճաբանել մրցավարի հետ, որի ընթացքում մրցավարի հետ սկսել է վիճաբանել նաեւ «Բերդավան-04» թիմի մարզիչը: Ծառայության վայրում եղել են Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Ա. Բ.-ն, նույն դասակի 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության սերժանտ Ռ. Ս.-ն:

Մանրամասներն՝ այստեղ
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք