211652_close_icon
views-count36261 դիտում article-date 23:36 24-10-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Volkswagen-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված՝ կայանված 06-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
 
Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովակիմյանի վարած Nissan մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Բարեղամյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 38-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Խաչատրյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ն ու Nissan-ը կայանված են եղել, երբ Volkswagen-ը դեպի Երևան ընթանալիս բախվել է Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված 06-ին:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր