211652_close_icon
views-count2442 դիտում article-date 20:43 24-10-2021

Պատմության մեջ չկան անհայտներ, կան օրինաչափություններ ու հստակ ուղերձներ. Կարին Տոնոյան

Պատմության մեջ չկան անհայտներ, կան օրինաչափություններ ու հստակ ուղերձներ, իր ֆեյսբուքյան էջում գրել է 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«Արդեն մեկ ամիս է տենդագին ուսումնասիրում եմ հին աշխարհի պատմությունը և փորձում մարդկության անընդհատ կրկնվող պատմության մեջ տեսնել, գտնել իրադարձային օրինաչափություններն ու հնարավոր ելքերը....

Ուսումնասիրություններս դեռ շարունակվում են, բայց արդեն շատ բաներ գտել եմ.... հիմա երկար չեմ գրի, դա հետո, երբ կարծիքներս համոզմունք դառնան, բայց հիմա մի բան եմ հասկացել՝ Հայն ու Հայաստանը միշտ համամարդկային քաղաքակրթական իրադարձությունների մաս են կազմել ու միշտ հարատևել, թեև տվել են անասելի մեծ կորուստներ՝ տարածքային, մարդկային, բարոյահոգեբանական ու արժեհամակարգային:

Եվ հիմա էլ, համոզված եմ, մենք դուրս ենք գալու այս հերթական «բաբելոնյան աշտարակաշինությունից», ինչպես ծրագրի հեղինակներից մեկը՝ լտպ-ն էր հայտարարում, նեռն այնքան վախենալու չէ, որքան մենք ենք նրան պատկերացնում......

Այսօր որքան էլ ծանրագույն է մեր վիճակը, ծանր է նաև համայն մարդկության վիճակը, և մի բան օրինաչափորեն հստակ է՝ այս վիճակից մեզ կարող են դուրս բերել միայն այն ուժերը, որոնք ամեն առումով «մաքուր են», ինչպես Նոյն ու Հայկը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր