Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը․ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպան

Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը․ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպան Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի ֆեյսբուքյան գրառումը.


«Քանի որ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառության մեջ դրվեց լրատվամիջոցներով, ուստի անդրադառնամ այդ գործով որոշ հանգամանքների։

Նախ նշեմ, որ հանդիսանում եմ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպանը և վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ տեղի է ունենում ապօրինի քրեական հետապնդում ` շինծու մի գործով։

Այս պահին նպատակահարմար չեմ գտնում քննարկել գործով ձեռք բերված տվյալները և այն, որ Ջանիբեկ Հայրապետյանը կապ չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ, սակայն չեմ կարող չանդրադառնալ նրան, որ գոնե ինձ համար բացահայտում էր. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի` ինչպես կասեր հարգանքի արժանի Դատավոր պարոն Մարաբյանը, պատմուճանով դատախազ լինելու հանգամանքը։

Ափսոսում եմ, որ դատական համակարգում նման դատավորները գնալով շատանում են և որոշում մարդկանց ճակատագրեր։ Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու որոշումն անպայման բողոքարկելու եմ, այն ակնհայտ անհիմն է, չպատճառաբանված և դրանից միայն հասկացվում է այն, որ Մարգարյանը կատարեց` ամեն գնով միջնորդությունը բավարարելու իր հերթական առաքելությունը։

Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը։

Հ.Գ. Բա վեթինգից ինչ՞ կա...»:

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք