211652_close_icon
views-count4370 դիտում article-date 19:44 23-10-2021

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշումներով Լուսակունք, Ծովակ, Մադինա և Ախպրաձոր համայնքներում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ: Այս մասին առկա է տեղեկատվություն մարզպետարանի կայքում:

Մարզպետի որոշմամբ Խաչիկ Պուրակի Խաչատրյանը հոկտեմբերի 19-ից նշանակվել ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Լուսակունք համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Գարիկ Գուրգենի Հակոբյանը նշանակվել  է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Ծովակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Վրեժ Սերյոժայի Սարգսյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ից նշանակվել  է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Մադինա համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Լարվենդիկ Ժորժիկի Ղազարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Ախպրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Նմանատիպ նյութեր