211652_close_icon
views-count3376 դիտում article-date 20:16 22-10-2021

Քանի որ շատերի համար անհասկանալի է մնացել զբաղեցրածս նոր պաշտոնի նշանակությունն ու գործառույթները, բացատրեմ. Արսեն Ջուլֆալակյան

«Քանի որ շատերի համար անհասկանալի է մնացել զբաղեցրածս նոր պաշտոնի նշանակությունն ու գործառույթները, բացատրեմ», իր ֆեյսբուքյան էջում գրել է ըմբշամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

«Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան(United World Wrestling), որին անդամագրված է 184 երկրի ազգային ֆեդերացիա, ունի ղեկավար մարմիններ՝ Գործադիր կոմիտե (Executive Commitee), Բյուրո(Bureau), Հանձնաժողովներ և Կոմիտեներ ( Commissions and Committees). Բոլորն ընտրվում են 4 տարի ժամկետով:

Ինքս ընտրվել եմ «Մարզիկների Հանձնաժողովի» նախագահ (Athletes’ Commission Chairman) և այդպիսով դարձել 21 հոգուց բաղկացած Բյուրոյի անդամ:

Ըմբշամարտի հետ կապված բոլոր որոշումները հաստատվում են Բյուրոյի կողմից՝ քվեարկությամբ:

Ինքս ուղղակիորեն զբաղվելու եմ ըմբիշներին վերաբերող բոլոր հարցերով, պահելու եմ նրանց հետ կապը, լսելու նրանց առաջարկություններն ու դժգոհությունները և դրանց հիման վրա անելու եմ առաջարկություններ ֆեդերացիայի ղեկավարությանը:

Մի կաևոր հանգամանք ևս. չնայած, որ սա միջազգային մարմին է և ազգային շահերի հետապնդում չի նախատեսում, Հայաստանից մինչ օրս Բյուրոյի անդամ ոչ մեկ չի եղել…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր