211652_close_icon
views-count1343 դիտում article-date 20:59 22-10-2021

Օլիմպիական ջահերի եզակի հավաքածուն ներկայացվել է Պեկինի ցուցահանդեսում

Չինաստանում  հանդիսավորությամբ են նշել  առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի   կրակի մուտքը: Այն տեղափոխվել է Պեկինի օլիմպիական աշտարակ և ներկայացվել է  համընդհանուր ցուցադրության:

Միաժամանակ Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ևս մեկ արժեքավոր ծանրոց ՝ ջահերի եզակի հավաքածու։ Դրանք կցուցադրվեն նույն դահլիճում ՝ 2022թ. կայանալիք մարզահանդեսի  կրակի հետ միասին:

Ցուցահանդեսը ստացել է << Ժամանակի և տարածության մեջ թափանցող կրակը >> անվանումը: 

<< Մենք որոշեցինք ցուցահանդեսն անցկացնել հենց այստեղ, որպեսզի այցելուները կրկին զգան օլիմպիական խաղերի հմայքը, ընկղմվեն այս յուրահատուկ մթնոլորտում >>,- ասվում է << Պեկին – 2022 >>  կազմկոմիտեի հայտարարությունում։ 

Ցուցահանդեսում  այցելուները կտեսնեն  նախորդ գրեթե բոլոր  խաղերի ջահերն  ու ջահակիրների համազգեստը, ծանոթանալ փոխանցավազքի պատմությանը: 

Ցուցանմուշները ներկայացված են ժամանակագրությամբ: Դրանցից ոմանք նույնիսկ առանձին տաղավարներ ունեն՝  յուրատեսակ պատմություններով: Օրինակ՝ 1988թ.  Կալգարիի օլիմպիական կրակի փոխանցավազքի մասին:  Տարածությունը 18000 կիլոմետր էր, որը հաղթահարվեց  88 օրում։ Այն մասնավորապես  եղավ  Ինուվիկ քաղաքում, որը գտնվում է Արկտիկական շրջանի մեջ, որտեղ ջերմաստիճանը  0 –ից ցածր է  30 աստիճանով: 

Կազմակերպիչները կպատմեն նաև <<   Լիլեհամեր -1994 >>  - ի մասին: Խաղերի պատմութունում առաջին անգամ երկու պարաշյուտիստներ կրակը  օդում փոխանցեցին միմյանց, իսկ փոխանցավազքի վերջին փուլում Շտայն Գրուբենը օլիմպիական ջահը ձեռքին դահուկացատկ կատարեց:

Պեկինի բնակիչները ցուցահանդես կկարողանան այցելել մինչև 2022թ. մարտի 14 –ը , երբ տեղի կունենա  պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը: 

Նմանատիպ նյութեր