211652_close_icon
views-count1132 դիտում article-date 16:56 22-10-2021

Նիկոլ Փաշինյանն Արման Խոջոյանին գործուղում է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

Վերջինս հոկտեմբերի 24-26-ը կլինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական համալիրի մասով խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։

Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։

 

Նմանատիպ նյութեր