211652_close_icon
views-count3540 դիտում article-date 10:17 22-10-2021

Շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի մեծ ցանկություն ունեմ` երեսառերես հանդիպել այն մարդանման էակներից մեկին, որն անիծում, քարկոծում, հայհոյում է մահացածներին: Տեսնեի` արդյո՞ք դրանք մեզ նման աչք-ականջ-ձեռք-ոտք ունեն, մեզ նման խոսել-լսել-հասկանալ գիտեն, արդյո՞ք հայր-մայր, քույր-եղբայր ունեն, իրենց հարազատներից որեւէ մեկին երբեւէ հողին հանձնե՞լ են, սգացե՞լ են նրանց մահը: Անպայման կհարցնեի` դուք դպրոց գնացե՞լ եք, ձեր ծնողներն ինչ-որ տարրական հասկացությունների հետ ձեզ ծանոթացրե՞լ են: Ասենք` երբեւէ լսե՞լ եք, որ իդեալական մարդիկ չկան, եւ բոլորը թերություններ ունեն: Կամ` ձեզ երբեւէ ասե՞լ են, որ մարդիկ ազատ են իրենց կարծիքն արտահայտելու հարցում եւ պարտավոր չեն իրենց քայլերը, պահվածքը, խոսքը, գործը, տեսակետը ձեզ հետ համաձայնեցնել:

Կամ կհարցնեի` լսե՞լ եք, որ դատավորը մեկն է եւ երկրի վրա չի ապրում: Նույնիսկ դատավորի պատմուճան հագած մարդիկ բարոյախրատական դասեր չեն տալիս եւ մարդկանց վարքագիծը գնահատում են ընդամենը քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի սահմաններում: Վերջապես՝ շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները»:

Ո՞վ է, որ մարդկության, հասարակության համար ավելի արժեքավոր էակ է, քան գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը, քան հայտնի փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, քան հասարակական գործիչ, «Արար» հանդեսի խմբագիր, դեռ տարիներ առաջ խաղաղություն քարոզող Գեորգի Վանյանը, հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրանք՝ բոլորը, անկախ իրենց բոլոր թերություններից, գույն ու արժեք էին, անհատականություն էին, եւ նրանց դատապարտելու համար առնվազն պետք է նրանցից ավելի մեծ արժեք քեզնից ներկայացնես»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր