Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան 30-րդ տարեդարձն է

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան 30-րդ տարեդարձն է Այսօր օլիմպիական խաղերի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանը  նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: Տոնական օրվա առթիվ դեռ նախորդ օրվա կեսգիշերից օլիմպիական չեմպիոնը սկսել էր ընդունել շնորհավորանքներ:


30-ամյակի կապակցությամբ աշխարհի եռակի չեմպիոնին շնորհավորել են հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, ընկերներ ու բարեկամներ:

Եվրոպայի հնգակի չեմպիոնը 30-ամյակը նշել է ընկերների շրջապատում Գյումրիի «Տիգրան Մեծ» ռեստորանային համալիրում, հայտնում է Sport.News.am-ը:

Տոնական տորթն օլիմպիական չեմպիոնի պատկերով է՝ Հայաստանի եռագույնով:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Անցել ենք միասին դժվար, բայց հաղթական ճանապարհ ու շարունակելու ենք»,- գրել է Արթուր Ալեքսանյանն Ինստագրամում:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք