211652_close_icon
views-count34566 դիտում article-date 13:27 17-10-2021

Կյանքից հեռացել է ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին,  առավոտյան կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը, հայտնում է «Շիրակ» ՖԱ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։

Լեռնիկ Ղազարյանը ծնվել է 2000թ հուլիսի 21-ին, Գյումրիում։  Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017թ մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում:
 
Ժամը 19:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, Շիրակ գյուղից դեպի Վանաձոր ավտոճանապարհի՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
 
Ինչպես հայտնել էր է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնված 22-ամյա Լորիկ Մովսիսյանն ու 21-ամյա Լեռնիկ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից մեկը արգելափակված էր մեքենայում:
 
Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
 
Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը:

Լուսանկարները Խաչիկ Գևորգյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր