Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1697, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1697, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1697 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 281 991-ի: 



Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 5778 է:



Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1233 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 24 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7011-ի։



Մեկ օրում առողջացածների թիվը 790 է, ընդհանուր առողջացածներինը՝ 253 936, փաստացի բուժվողները 21 044 են: Մեկ օրում արվել է 11 466 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 886 064 թեստավորում:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք