211652_close_icon
views-count6805 դիտում article-date 10:58 17-10-2021

Մարտակերտը միշտ հիշում է իր հերոս զավակներին. կապիտան Արմեն Պետրոսյանի հիշատակին իր ծննդավայր Լծեն գյուղում խաչքար է կանգնեցվել

Լրագրող Լուսինե Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մարտակերտի զորամասի զոհված կապիտան Արմեն Պետրոսյանի հիշատակին իր ծննդավայր Լծեն գյուղում խաչքար է կանգնեցվել:

Փառք անմահներին, երիցս փառք մարտադաշտում ընկած հերոսներին։ 44֊օրյա պատերազմում մարտնչեցին նրանք՝ հանուն մեր ապագայի և լինելիության։ Այդ քաջերից էր Մարտակերտի 5֊րդ ՊՇ֊ի կապիտան Արմեն Գևորգի Պետրոսյանը, ով կռվի դաշտում հայրենիքը պաշտպանեց՝ իրեն զոհաբերելով հայրենի հող ու ջրին։

<<Դուք էլ հիշեք հայոց եզերքում Արմենին, որ ընկավ մահով հերոսի, ընկավ երազանքները սրտում որ հայրենիքը ազատ ու հավերժ լինի>>, ֊ այս խոսքերն են փորագրված Արմենի հիշատակին հարազատ գյուղում կանգնեցված խաչքարին։

Աննկուն սպան Սիսիանի Լծեն գյուղից է։ Նրա ծնողներն իրենց ուժերով գյուղում խաչքար են կառուցել, և հոկտեմբերի 15֊ին հերոսի հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունն էր։

Բացմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Սիսիանի քաղաքապետը, պատգամավորներ, Արմեն Պետրոսյանի մարտական և ծառայակից ընկերները, հարազատները և համագյուղացիները։

Խաչքարի օծումը կատարվել է Տեր Ընծա Գևորգի ձեռամբ։

Կապիտան Արմեն Պետրոսյանը սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ գերազանց առաջադիմությամբ, որից հետո նրան ծառայության են ուղարկել Մարտակերտ։ Ծառայելով Մարտակերտի զորամասում նա ավելի է հմտացել իր գործում։ Պատերազմի ժամանակ իր հմուտ հաշվարկների շնորհիվ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը իր պահպանման վայրի՝ Մարտակերտի ուղության դիրքերի՝ խոցելով հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա եւ կենդանի ուժ։

Եվ ընդհանրապես, Արմենի շնորհիվ պահվել է ոչ միայն իրեն վստահված մարտական դիրքը, այլև հարևան դիրքերը՝ չտալով ոչ մի զոհ, ոչ մի թիզ հող։

Մարտկոցի հրամանատար էր կապիտան Արմեն Գեւորգի Պետրոսյանը։
Պատերազմը գնալով ավել էր թեժանում, իսկ փորձառու կապիտանը մեծ ջանքեր էր գործադրում այդ դիրքերը պահպանելու համար։ Սակայն թշնամու մահաբեր արկերը թափվում էին նրանց գլխին, որտեղ Արմենը, ասել է թե՝ արկերից միայն մեկը կարողացավ իր վրա վերցնել՝ փրկելով իր անձնակազմին։

Ավաղ Մարտակերտի դիրքերի սպա Արմեն Պետրոսյանը 2020֊ի հոկտեմբերի 16֊ին ընկավ հերոսի մահով։

Կապիտան Պետրոսյանը իր գործած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է <<Արիության համար>> մեդալով։

Խաչքարի բացման արարողությանը հիշատակի խոսք ասացին Սյունիքի մարզպետը և փաստաբան Արկադիա Հովհաննիսյանը՝ արժևորելով և մեծարելով հայոց փառապանծ զավակներից մեկի՝ կապիտան Արմեն Պետրոսյանի սխրագործությունները։

Փառք քեզ, մեր անմահ սպա, դու միշտ կմնաս մարտակերտցիներիս և, ընդհանրապես ազգի հուշերում...
Պատիվ ունեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր