Խոշոր ավտովթար Երևանում. 24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթի «գաի պոստի» մոտ մխրճվել է ավտոքարշակի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. 24–ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթի «գաի պոստի»  մոտ մխրճվել է ավտոքարշակի մեջ.  կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին  հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց  Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Օպերատիվ է գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար  Նիկոլայ Ավետիսյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի  հրամանատար Հարություն Գրիգորյանը:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի  գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք