211652_close_icon
views-count2590 դիտում article-date 16:32 16-10-2021

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա օրերի համար

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին և 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Նմանատիպ նյութեր