«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի

«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի

էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող ՀԳՌԿՄ 2 ծրագրի «Շոկոլադապատ չրերի արտադրության, չրերի վերամշակման և արտահանման ծավալների ավելացում» ենթածրագրի շահառու «ԱՐԿՈԼԱԴ» ընկերությանը ծրագրի շրջանակներում կտրամադրվի 23,890,000 ՀՀ դրամ դրամաշնորհ: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:



Ենթածրագրի հիմնական նպատակն է ընդլայնել արտադրական հզորությունները նոր սարքավորումների ձեռքբերման և նոր համակարգերի ներդրման միջոցով։



Ենթածրագիրը դեռ իրականացման ընթացքում է, սակայն ակնկալվող արդյունքներն արդեն տեսանելի են։



Ներկայումս «ԱՐԿՈԼԱԴԻ» արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան և ԱՄՆ։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք