211652_close_icon
views-count1962 դիտում article-date 11:48 16-10-2021

Արարատի մարզում կատարվել է 56 818 պատվաստում

Արարատի մարզում կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունը՝ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի վերաբերյալ:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը շեշտել է՝ համավարակը հաղթահարելու և այս մահաբեր հիվանդության ընթացքը կանգնեցնելու միակ միջոցը պատվաստումն է։ Փոխնախարարի խոսքով՝ համայնքներում քաղաքացիների շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկման գործընթացը պետք է ավելի ակտիվացնել:
 
«Պատասխանատու վարք դրսևորելով՝ կկարողանանք երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից: Այսօր, ցավոք, կան արատավոր երևույթներ, օրինակ, երբ բուժաշխատողները հիվանդանոցներում փորձում են քարոզել, որ պատվաստվելը սխալ է, կամ գումարի դիմաց պատվաստման կեղծ թղթեր են վաճառում: Իրավապահ համակարգն ամեն բան անում է այսպիսի երևույթներն արմատախիլ անելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:
 
Արարատի մարզում պատվաստումային գործընթացն ակտիվ փուլում է: Վերջին տվյալներով՝ մարզում համավարակի դեմ կատարվել է 56 818 պատվաստում:

Նմանատիպ նյութեր