211652_close_icon
views-count7616 դիտում article-date 10:55 16-10-2021

Հայաստանը պարտադրված է ներքաշվելու հարևան երկրի վերսկսած սպառազինությունների մրցավազքի մեջ․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերն ահռելի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ պատճառեցին ադրբեջանաթուրքական բանակին: Զգալի կենդանի ուժի կորուստներ ունեցան նաեւ Սիրիայից եւ Պակիստանից բերված ջիհադիստ ծայրահեղականները: Դրա մասին է խոսում այն փաստը, որ հրադադարի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց զենքի ինտենսիվ գնումներ իրականացնել: Միայն այս տարվա 9 ամսվա ընթացքում Բաքուն Անկարայից գնել է 184 մլն դոլարի պաշտպանական եւ ավիացիոն արտադրանք: Այդ թիվը հրապարակել է Թուրքիայի արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդդին Քափլանը:

Չգրված օրենք է, որ կուտակվող զենքը մի օր կրակելու է, եւ այն արդեն կրակում է Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններին: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը, Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորել են Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայողի։ Ադրբեջանի զինված ուժերը նաեւ դեպքի հաջորդ օրն Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ գնդակոծել են պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 9-ին, Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր Արամ Տեփնանցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր