211652_close_icon
views-count1863 դիտում article-date 09:55 16-10-2021

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պատրաստվում է այցելել Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ մեկնում է Եվրոպա ՝ դաշնակիցների հետ հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպես Պենտագոնի խոսնակն է ասել. «Նախարարն այց կկատարի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, եւ դաշնակիցների ու գործընկերների հետ այս կարևոր շրջագայությունը կավարտի Բրյուսելում»:

Բոլոր այս երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան և Ռումինիան սահմանակից են Սև ծովին, ինչը Ռուսաստանի համար Միջերկրական ծովի կարևոր առևտրային ուղիներ տանող ճանապարհն է:

Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Ուկրաինան և Վրաստանը ձգտում են անդամակցել այս կառույցին: Երկուսն էլ մասամբ զավթված են Ռուսաստանի կամ Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի կողմից: Այս առումով ռուսական ագրեսիայի դեմ ունեն միեւնույն նպատակները:

Ինչպես Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից Բրեդլի Բոումանն է ասում, «Կարևոր է, որ ամերիկացի բարձրաստիճան ղեկավարները մեկնեն Վրաստան և Ուկրաինա ու պատմեն այնտեղի մարդկանց, որ Ամերիկան ցանկանում է աջակցել իրենց, որ ռուսական ագրեսիան չի մոռացվել, եւ որ երբ ավտորիտար որեւէ ուժ իրականացնում է ներխուժում, այդ հանգամանքը չի անտեսվում ԱՄՆ-ի կողմից»:

Նմանատիպ նյութեր