ԽՍՀՄ փլուզումից հետո Երևան-Սևան մայրուղու ճանապարհին տեղադրված ու վանդալիզմի ենթարկված «Անվերջության ժապավեն» պղնձաձույլ արձանը վերջապես հիմնովին վերանորոգվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԽՍՀՄ փլուզումից հետո Երևան-Սևան մայրուղու ճանապարհին տեղադրված ու վանդալիզմի ենթարկված «Անվերջության  ժապավեն» պղնձաձույլ արձանը վերջապես հիմնովին վերանորոգվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Դեռ Խորհրդային տարիներից Հայաստանը հայտնի էր որպես թանգարան բաց երկնքի տակ: Աշխարհի ցանկացած երկրից ժամանած  զբոսաշրջիկները հիանում էին  Հայաստանի  բնությամբ, տեսարժան վայրերով, հուշարձաններով, նաև քանդակներով:


Սովետական տարիներին բազմաթիվ զբոսաշրջիկներ միշտ լուսանկարվել են  Երևան–Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի  Չարենցավանի հատվածում տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի հեղինակած  «Անվերջության  ժապավեն» պղնձաձույլ արձանի կողքին:

ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետությունում բազմաթիվ արձաններ թալանվեցին, այդ թվում՝ «Անվերջության  ժապավենը»:

30 տարվա ընթացքում ով ղեկավարում էր ՀՀ կառավարույթունը, խոստանում էր,  որ թալանված արձանները տեսքի են բերվելու, սակայն խոսքից գործի չէին անցնում:

Վերջապես ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի քանի արձանների հիմնովին վերանորոգմանը, այդ թվում՝  «Անվերջության  ժապավեն» պղնձաձույլ արձանի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հերթական անգամ վանդալիզմի էր ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել էին պղնձաձույլ մասերը։ 
   
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք