211652_close_icon
views-count1641 դիտում article-date 22:12 15-10-2021

Խոակին Կապառոսը դարձավ 66 տարեկան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը:

Մարզչական կարիերա
2000 թվականին Կապառոսը հրավիրվեց «Սևիլյա»՝ փոխարինելու Խուան Կարլոս Ալվարեսին։ Կապառոսն ակումբը մարզել է 5 տարի։

2011 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է «Մալյորկայի» գլխավոր մարզիչ՝ պայմանագիրը ստորագրելով մինչև առաջնության 201/12 մրցաշրջանի ավարտը։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Միքայել Լաուդրուպին։ 2013 թվականի փետրվարի 4-ին փոխադարձ համաձայնությամբ կողմերը խզել են պայմանագիրը։

2020 թվականի մարտի 10-ին նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Աբրահամ Խաշմանյանին։

Մարզչական նվաճումներ
Որպես մարզիչ
Իսպանիա Սևիլյա

Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի հաղթող, 2000/01
Իսպանիա Ատլետիկ Բիլբաո

Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից, 2008/09
Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչի մասնակից, 2009

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր