211652_close_icon
views-count929 դիտում article-date 16:33 15-10-2021

Բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ. ՊՆ

Տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական, տեսական և գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանակա ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը, ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ու այլ բանախոսներ ներկայացրել են մասնագիտական գործունեությանն առնչվող առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունների մասին, սահմանել առաջիկա անելիքները։

Պարապմունքների ավարտին մասնագիտական խմբերի զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

Նմանատիպ նյութեր