ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունենում ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունենում ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, արդեն մի քանի ժամ է, ՀՀ ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենում ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստին մասնակցելու համար ժամանել են Հանրապետության բոլոր մարզային ոստիկանության պետերը, ոստիկանության բաժինների պետերը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերը:
 
Կոլեգիայի նիստին Հանրապետությունում տիրող օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է գալու ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, իսկ ծառայությունների կատարած աշխատանքների մասին ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը:
 
Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը ղեկավարում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը:
 
Կոլեգիայի նիստին ներկա են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ճանապարհային  ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք