Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ–Շորժա ճանապարհին՝ «Ռակետա» հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են բեռնատար գնացքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Ծովագյուղ–Շորժա ճանապարհին՝  «Ռակետա»  հանգստյան գոտու հարևանությամբ,  բախվել են բեռնատար գնացքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա 118-րդ կմ Պիկետ  9-ում՝ «Ռակետա»  հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են  Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա  Հրաչ Բաբայանի վարած «Դրեզեն»  և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռոման Թամազյանի վարած  «Վեպեր»  շինարարական գնացքները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սասուն Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բեռնատար գնացքները  պատկանում են  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, իսկ Հ. Բաբայանն ու Ռ. Թամազյանը աշխատում են նշված ՓԲԸ-ում ՝ որպես մեքենավար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք