Սիրիահայ կրպակատերին ծեծել են. ծեծողն էլ ազատ ֆռֆռում է. Մկրտիչ Կարապետյան

Սիրիահայ կրպակատերին ծեծել են. ծեծողն էլ ազատ ֆռֆռում է. Մկրտիչ Կարապետյան Վահրամն է` սիրիահայ մի կարգին մարդ, ով Սիրիայում պատերազմի բռնկումից անմիջապես հետո հայրենադարձվել է, իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Մկրտիչ Կարապետյանը:
 
Ունի փոքր կրպակ հրապարակի մետրոյի մոտ, արաբական համեմունքներով գժական բուրգերներ է սարքում, վաճառում, ապրում:
 
Ոչ հարկ է թաքցնում, ոչ ինչ-որ մեկին վնաս տալիս: Ուրբաթ օրը եսիմ ինչ-որ մեկը, Միհրան անունով, Նալբանդյան փողոցում ապրող թեքվանդոիստ, անցնում է էս մարդու կրպակի մոտով, թքում դրա հարեւանությամբ, հարեւանությամբը որն ա` ուղիղ սեղանին:
 
Վահրամն ասում է, ինչ ես անում, ինչու ես անում: Պատասխանում է` ազատ մարդ է ու ծեծում, խփում Վահրամին: Ոստիկանությունը տանում, Միհրան անունով էդ մեկին մի երկու ժամ պահում է ու ազատ արձակում, դե ոստիկանությունն էլ իր ձեւերով` դե որ ընթացք տանք, ահագին ժամանակ է քաշելու, գնալու ես, գաս, բան, թեման ջրելու դասական տեքստ:
 
Պիտի դատաբժշկական փորձաքննություն անեն, ձեն ձուն մի շաբաթ ա չկա: Ձեռքի հետ էլ լուրեր,որ էդ Միհրանը ինչ որ պրոբլեմներ ունի, շուտ է բարկանում եւ այլն:
 
Միհրան ասվածը մի 31-32 տարեկան հեքա մարդ է: Հիմա էս մարդը ստացած վնասվածքների պատճառով չի աշխատել, կրել է վնասներ, որոնք չգիտես ով պիտի փոխհատուցի, էս մարդուն ծեծողն էլ ազատ ֆռֆռում է, ոստիկանությունն էլ ասում է եկեք բարիշեք, պրծնի, գնա թե չէ մնացած դեպքերում, Վահրամ ջան, պիտի ոստիկանություններով ու դատարաններում մի քանի ամիս քաշ գաս, վերջում էլ քեզ դատեն: Այսպիսի տխուր բաներ»:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք