Չորս հայ դատապարտյալ մասնակցել է բանտարկյալների շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը

Չորս հայ դատապարտյալ մասնակցել է բանտարկյալների շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը

Հոկտեմբերի 13-ին կայացել է «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությունը, որին մասնակցել է 31 երկրի 43 թիմ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ակադեմիայի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանը ներկայացրել են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։​

Առաջնության բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի շախմատի ակադեմիայի ​ հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը:​



Մինչ խաղի մեկնարկը նրանք զրուցել են դատապարտյալների հետ և հաջողություն մաղթել մրցապայքարում։​



Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։​

Սմբատ Լպուտյանն աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարել է մեծ իրադարձություն և ընդգծել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարությանն ու քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար։​

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք